ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Ռուսաստանին կարող են հրահրել պատերազմ սկսել ընդդեմ Ադրբեջանի

Ռուսաստանին կարող են հրահրել պատերազմ սկսել ընդդեմ Ադրբեջանի
22.12.2020 | 22:16

Ռուսական Репортер կայքը հոդված է հրապարակել, որում, վերլուծելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, եզրակացրել է, որ Ռուսաստանին հնարավոր է հրահրեն պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի հետ: Լեռնային Ղարաբաղում հայերի ռազմական պարտությունից հետո Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն այլևս չեն կարող մնալ նույնը: Ադրբեջանում սկսել են խոսել, որ իրենց երկիրը դարձել է ամենաուժեղներից մեկը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում, նշվում է հասարակության դժգոհությունը ռուս խաղաղապահների ներկայությունից: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ ընթանում է ինչպես սպասվում էր՝ միայն արագացված տեմպերով: Հիմա միայն հարցն այն է, թե երբ ադրբեջանական զինուժը կսկսի կրակել ռուսների ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերջին խախտման դեպքը դարձել է Ադրբեջանում շովինիստական հայտարարությունների բուռն մասնաբաժնի ի հայտ գալու անմիջական պատճառ: Ադրբեջանական հատուկջոկատայինները փորձել էին վերահսկողություն հաստատել մի քանի հայկական գյուղերի նկատմամբ, որոնք Երևանի կապիտուլյացիայից հետո մնացել էր թիկունքում: Քանի որ, ըստ հրադադարի հայտարարության, Բաքուն դա չպետք է աներ, ռուս խաղաղապահները միջամտել և դադարեցրել էին սկսված հրաձգությունը: Ի պատասխան դրան՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Ադիլ Ալիևը սոցցանցի իր էջում տարածել է մի շարք հայտարարություններ «հին ադրբեջանական հողերի», «ադրբեջանական հասարակության կողմից «Ռուսաստանի խաղաղապահների երկիմաստ ընկալման» մասին, գտնելով, որ Ադրբեջանն այժմ համարվում է «աշխարհի ամենաուժեղ պետություններից մեկը»: Չնայած իր ազգանվանը՝ այս Ալիևը նախագահի ազգականը չէ, բայց նրա եղբայրը՝ գեներալ-գնդապետ Մահարամ Ալիևը զբաղեցնում է Ադրբեջանի նախագահի օգնականի և նախագահի աշխատակազմի ռազմական գործերի վարչության պետի պաշտոնները: Ընդհանուր առմամբ, Ադիլ Ալիևն էլ վերջին մարդը չէ հանրապետությունում: Սա հուզական արևելյան տղամարդու անձնական կարծի՞քն է, թե՞ նա օգտագործվել է որպես ոչ պաշտոնական խոսափող Կրեմլին հաղորդագրություն ուղարկելու համար:


Բաքուն, վաղ թե ուշ, փորձելու է գրավել Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը: Բայց նրա աճող ախորժակը կարող է չսահմանափակվել այսքանով, եթե ելնենք նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության տրամաբանությունից, ըստ որի՝ «Սյունիքը, Սևանը և Երևանն իրենց պատմական հողերն են»:
Հեշտ է տեսնել, որ ադրբեջանցիներն այսպիսի համարձակություն են ձեռք բերել, երբ նրանց բացահայտորեն աջակցել է Թուրքիան, իսկ Ռուսաստանը խուսափել է ռազմական բախմանը մասնակցելուց: Դա անելու բազմաթիվ պատճառներ կային, բայց դա իր բացասական հետևանքներ կունենա: Անկարան և Բաքուն իրենց եզրակացություններն արել էին Սու-24 ռմբակոծիչի և Մի-24 ուղղաթիռի հետ կապված ողբերգական դեպքերից. այն է՝ Կրեմլի համար առաջին տեղում են «Ակկույու» ատոմակայանը, «Թուրքական հոսք»-ը, խաղաղությունն ու բարեկամությունը: Բայց խաղաղություն չի լինի, քանի որ Անկարային առատաձեռն նվերներով կերակրելու փորձը նրանց կողմից մեկնաբանվում է որպես թուլություն: Հույն հարևաններն ունեն արտահայտիչ խոսք. «Եթե թուրքը խոսում է խաղաղության մասին, ուրեմն պատերազմ է լինելու»:

Փաստացի, սա նշանակում է, որ վաղ թե ուշ ադրբեջանական զինուժը, թուրքերի աջակցությամբ, կփորձի կրկնել բլիցկրիգը

Ղարաբաղի տարածքի մնացած հատվածի նկատմամբ, որը ինքն այժմ չի վերահսկում, կամ նույնիսկ ավելի հեռուն գնալ: Հիմնական հարցն այն է, թե ի՞նչ պետք է անեն այս դեպքում ռուս զինվորականները: Հիշեցնենք, որ այնտեղ տեղակայված է խաղաղապահների մի ամբողջ բրիգադ, բայց առանց ծանր զինամթերքի: Եթե հարձակվողները փորձեն շարժվել դեպի Հայաստան, նրանք պարտավոր կլինեն պաշտպանել ՀԱՊԿ-ի դաշնակցին, բայց ի՞նչ անել, եթե ռազմական գործողություններն անցկացվում են չճանաչված հանրապետության մնացած տարածքում: Ենթադրվում է, որ խաղաղապահները կանխելու են, բայց նրանց իրական կարողությունները շատ սահմանափակ են, քանի որ նրանք իրականում գտնվում են շրջափակման մեջ: Եվ մի մոռացեք, որ Կրեմլը իսկապես չէր ցանկանում կռվել Ադրբեջանի հետ՝ նրա հետ հարաբերությունները չփչացնելու համար: Ռուս զինվորականները ծայրաստիճան երկիմաստ վիճակում են:


Հիմնական հարցն այն է, թե հարձակումը կսկսվի նախքան ռուս խաղաղապահների դուրսբերումը, թե դրանից հետո: Հիշեցնենք, որ նրանք տեղակայվել են ընդամենը 5 տարով, բայց ոչինչ չի խանգարի Բաքվին բարձրացնել իր տարածքից շուտ դուրս գալու հարցը, ինչի մասին ակնարկում էր Ադիլ Ալիևը: Եթե Ռուսաստանի ղեկավարությունն իսկապես պատրաստ չէ ադրբեջանցիների դեմ կռվելու, հնարավոր է սկսի այնտեղ աստիճանաբար կրճատել ռազմական կազմը՝
միանգամայն արդարացիորեն պատճառաբանելով դրա մշտական պահպանության բարձր գինը: Այդ դեպքում Երևանը Լեռնային Ղարաբաղում Բաքվի դեմ մենակ կմնա, իսկ Ռուսաստանը Հայաստանին կօգնի ուժեղացնել միայն իր պաշտպանությունը:

Հակառակ դեպքում թուրքերը կարող են օգտագործել Իդլիբում իրենց «վստահված անձանց» միջոցով ռուսական զինված ուժերի դեմ գործողությունների արդեն փորձված մեթոդը: Ղարաբաղ բերված սիրիացի գրոհայինները ռուս խաղաղապահների համար կկազմակերպեն երկրորդ «Հմեյմիմը»՝ շարունակական հարձակումներ գործելով գրոհային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային և հրանոթային հրետանու միջոցով, իսկ Անկարան կմնա «բարեկամ և գործընկեր» Մոսկվայի համար՝ նրանից գնելով ՀՕՊ համակարգեր և մարտական ինքնաթիռներ` այլ ճակատների խնդիրները լուծելու համար: Ինչպե՞ս կարելի է կասեցնել դա: Միայն ծանր պատասխան հրթիռներով և ավիահարվածներով: Բայց պետք է հիշել, որ հարձակումները տեղի են ունենալու Ադրբեջանի տարածքից: Սա Սիրիա չէ, որտեղ ռուսները գտնվում և գործում են պաշտոնական իշխանությունների համաձայնությամբ: Պատասխանը կլինի «մենք երբեք եղբայր չենք լինի» ոգով խոսելը, քանի որ նրանց եղբայրներն այժմ թուրքերն են:


Բաքուն հնարավոր է մեղադրի Մոսկվային ագրեսիայի համար: Եվ այստեղ արժե հիշել Ադիլ Ալիևի թվացյալ հիմար հայտարարությունը, որ Ադրբեջանը աշխարհի ամենաուժեղ պետություններից մեկն է: Չմոռանանք, որ Ադրբեջանի թիկունքում կանգնած է Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Եթե Բաքուն կարողանա ստանալ ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմական հզորությունը, դա բոլորովին այլ դասավորություն է: Իրոք, եթե Ռուսաստանը հրահրվի և ստիպված լինի հարվածներ հասցնել Ադրբեջանի տարածքին, նախագահ Ալիևը կարող է ՆԱՏՕ-ից օգնություն խնդրել, և նրան կօգնի ավագ գործընկերը՝ նախագահ Էրդողանը: Դաշինքի ելքը Կասպից ծով և Հարավային Կովկաս լավ ոճինչ չի խոստանում ռուսներին:
Վարկած է, որ եթե «սուլթանը» մտադիր է շարունակել կառուցել իր սեփական պանթյուրքիստական նախագիծը, Ադրբեջանը արագորեն կինտեգրվի Թուրքիայի կողմից Մեծ Թուրանի բանակի կազմում: Այսպես թե այնպես ամեն ինչ վատ է ստացվում Ռուսաստանի համար:

Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ